Երբ երեխաները սովորում են նվագել այս կամ այն երաժշտական գործիքով, նրանք զարգացնում են իրենց լսողական հմտությունները: Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ վաղ տարիքի դասերի դրական ազդեցությունը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում, համենայն դեպս այն մարդկանց դեպքում, ովքեր շարունակում են զբաղվել երաժշտությամբ:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մանկության տարիքում երաժշտության դասերը ուղեղում փոփոխությունների են հանգեցնում, որոնք պահպանվում են նաև այդ դասապրոցեսն ավարտելուց հետո:
Northwestern University-ի գիտնականները ձայնագրել են քոլեջի ուսանողների գլխուղեղի էլեկտրական ալիքների լսողական արձագանքը բարդ ձայնային ազդանշաններին: Այն ուսանողների ուղեղները, ովքեր մանուկ հասակում երաժշտություն են ուսանած եղել, ավելի ակտիվ արձագանք են գրանցել, այսինքն` նրանց ուղեղի համար ավելի հեշտ էր տարանջատել բարդ ձայների կարևոր տարրերը, այնպիսին, ինչպիսին ձայնի բարձրացումն է: Ուղեղը այդ հատկությունը պահպանում է նաև երաժշտության ուսումնառության ավարտից տարիներ անց:
Տարբեր են գործիքները, դասավանդման մեթոդները, ռեժիմները, ուստի յուրաքանչյուր ընտանիք պետք է գտնի այն, ինչը համապատասխանում է տվյալ երեխային և ընտանիքին, քանի որ այդ գործընթացում մեծ նշանակություն ունի հաճույքի զգացողությունը, որ ստանում են այդ զբաղմունքից, և, իհարկե, վարպետությունը: Երեխաները պետք է հաճուք ստանան երաժշտությունից և իրենց նվաճումներից, իսկ ծնողները երաժշտության մեջ պետք է տեսնեն արվեստը և ոչ թե դրան վերաբերվեն որպես թերապևտիկ միջոցի:








































