Սուրբ գահի մամլո քարտուղար քահանա Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի եռօրյա այցը Լիբանան կիրակի օրն ավարտվել է հաջողությամբ, հաղորդում է Վատիկանի ռադիոն:
Քահանան նշել է, որ, իր կարծիքով, կաթոլիկների առաջնորդի այցը հաջողված է և՛ հոգևոր, և՛ մարդկային առումով: Նա ասել է, որ Լիբանանի ժողովուրդը կարիք ուներ լսելու հոգևոր առաջնորդի մխիթարության և քաջալերանքի խոսքերը, և դա տեղի ունեցավ:
Մամլո խոսնակը նշել է, որ այցի ընթացքում Հռոմի պապը եղել է արևելյան չորս պատրիարքություններում և անցկացրել էկումենիկ հանդիպումներ քրիստոնեական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ:








































