Ինչպես հաղորդում է RBC-ն, Միխայիլ Պողոսյանը նշանակվել է Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահ: Այդ մասին ասվում է ընկերության մումլո հաղորդագրության մեջ: Նշանակելու մասին որոշումը կայացվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից 2011թ. փետրվարի 25-ին: Միաժամանակ դադարեցվել է նախկին նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովի պաշտոնավարումը, որը նախագահ էր նշանակվել 2007թ.-ին: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Պողոսյանը նշանակվել է 5 տարի ժամկետով: ինչ այդ նա գլխավորել է «Սուխոյ» ընկերությունը և եղել է «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» փոխնախագահ: Պողոսյանի նշանակման մասին բարձրաձայնել էր մի քանի շաբաթ առաջ ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդը, ինչի մասին «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր: Մեդվեդևը ղեկավարության փոփոխությունը պատճառաբանել է նախկին տնօրենի ոչ բավարար աշխատանքով: