Քութայիսից և Փոթիից հետո Վրաստանի արևմուտքում`Քուլևիում, կստեղծվի արդյունաբերական նոր ազատ գոտի, ուրբաթ օրը Коммерсант ռադիոյին հաղորդել է Ռազմավարական զարգացման գործակալության ղեկավար Իվա Դավիթայան:
Քուլևվիում ազատ արդյունաբերական գոտի հիմնելու գլխավոր նպատակը ներդրողների համար բարենպաստ միջավայր, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելն է:
600 հազար քմ տարածք ընդգրկող ազատ արդյունաբերական գոտին կկառուցի SOCAR Georgia Investment-ը:
Դավիթայայի խոսքով` SOCAR Georgia Investment-ը մինչև 2013 թվականի ավարտը ռազմավարական ծրագիրը պետք է համապատասխանեցնի էկոնոմիկայի նախարարի հետ, իսկ 2014 թվականից իրագործի այն:
Ազատ արդյունաբերական գոտին կառուցվում է 99 տարի ժամկետով:







































