Իրանական «Հունիսի 15-ի հիմնադրամը» ավելացրել է բրիտանացի գրող Սալման Ռուշդիի գլխագինը: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը` նշելով, որ այդ մասին գրել են իրանական մի քանի թերթեր:
Գրողի գլխագինը ավելացվել է 500 հազար դոլարով և այժմ կազմում է 3,3 մլն դոլար: Կազմակերպությունը խոստանում է այս գումարը տալ ցանկացած մարդու, ով կիրականացնի այաթոլա Ռուհոլ Հոմեինիի վճիռը: 1989-ին Հոմեինին Ռուշդիին «Սատանայական բանաստեղծություններ» գրքի համար մեղադրել է անաստվածության համար և նրա սպանությունը հայտարարել է «աստվածահաճո գործ»:
Ինչպես նշում է АР գործակալությունը` ի սկզբանե Ռուշդիի գլխագինը եղել է մեկ միլիոն դոլար, սակայն այդ գումարը մի քանի անգամ ավելացել է: Վերջին բարձրացումը կապում են «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հետ:










































