Իսրայելի ազգային El Al ավիափոխադրողը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե թռիչքները դադարեցնելու մասին: Ընկերությունում ընդգծում են, որ որոշումը կախված չէ քաղաքական նպատակներից, այլ թելադրված է զուտ տնտեսական գաղափարներով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
El AL-ի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին չվերթերը քիչ պահանջարկ ունեին, նաև որ որոշումը պայմանավորված է «արաբական գարունից» հետո անվտանգության ապահովման համար ծախսերի ավելացմամբ:








































