Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից, եթե Արևմուտքը ռազմական ուժ կիրառի Թեհրանի նկատմամբ: Նման ելույթով հանդես է եկել «Իսլամական հեղափոխության կորպուսի» հրամանատար գեներալ Ալի Ջաֆարին:
«Հարձակման դեպքում Իրանը կվերանայի իր պարտականությունները: Կարծում եմ, որ Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՀ-ից: Սակայն դա չի նշանակում կտրուկ աճ միջուկային զենքի ստեղծման ոլորտում»,- հայտարարել է Ջաֆարին:
Սա մահմեդականների համար պարտադիր կրոնական հրահանգ է, որն իրականացվել է ԻԻՀ-ի այաթոլա Ալի Համենեի կողմից և արգելում է ցանկացած տեսակի զանգվածային ոչնչացման զենքի պահեստավորում, արտադրություն կամ կիրառություն:






































