Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել Եգիպտոսում, Լիբիայում և Սուդանում իրենց դեսպանատների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Պատճառը մտավախություններն են` կապված մուսուլմանական երկրներում բռնկված անկարգությունների ալիքի ֆոնին դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների անվտանգության հետ: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը` հղում անելով Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդի հայտարարությանը:
Ենթադրվում է, որ դեսպանատներն իրենց աշխատանքը կվերսկսեն երկուշաբթի, սակայն դա կախված կլինի իրադարձությունների ընթացքից:









































