Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

Իրանը խոստnվանել է Սիրիա հատուկ ջոկատայիններ ուղարկելու փաստը

Իրանի զինվորական ղեկավարությունը խոստովանել է հարևան երկրներ, այդ թվում` Սիրիա, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ ուղարկելու փաստը: Այս մասին հաղորդում է լիբանանյան Naharnet ռեսուրսը` հղում անելով Կորպուսի հրամանատար, ջոկատային գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարիին:

Նրա խոսքով` Կոդս հատուկ ստորաբաժանման զինծառայողների «որոշակի քանակություն» գտնվում է Սիրիայում և Լիբանանում: Գեներալը բացատրել է, որ իրանցի զինվորականները այդ երկրներում են որպես խորհրդատուներ: «Դա չի նշանակում այդ երկրներում Իրանի ռազմական ներկայություն»,- ասել է Ջաֆարին:

Գեներալը նաև հայտարարել է, որ եթե Իրանի դեմ ռազմական արշավ սկսվի, Իսլամական Հանրապետության ղեկավարությունն իրեն իրավունք կվերապահի ագրեսիային պատասխանել` Օրմուզի նեղուցին, ինչպես նաև Բահրեյնում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում ԱՄՆ-ի բազաներին հարվածներ հասցնելով: Ջաֆարին հիշեցրել է, որ այդ բոլոր օբյեկտները գտնվում են իրանական հրթիռների հնարավորությունների տիրույթում:

2012-ի սեպտեմբերի 6-ին դեպի Սիրիա իրանցի զինծառայողներ ուղարկելու մասին գրել էր բրիտանական The Daily Telegraph-ը: Հղում անելով արևմտյան հետախուզությունների տվյալներին` հրատարակությունը հաղորդել էր, որ Դամասկոսին նման օգնություն տրամադրելու որոշումը Թեհրանը կայացրել էր դեռևս հուլիսին` մահապարտ ահաբեկչի ձեռքով Սիրիայի պաշտպանության նախարարի սպանությունից հետո: Իրանցի զինվորականները երկիր են մեկնել օդանավերով` հարյուրավոր տոննաներ կշռող ռազմական բեռով:

Սիրիայում իսլամական հեղափոխության պահապանների ներկայության մասին տեղեկություններ հայտնվել էին նաև նախկինում, սակայն դրանք պաշտոնապես չէին հաստատվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում