Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Լիբանանում այցի վերջին օրվա ընթացքում բաց երկնքի տակ պատարագ է մատուցել Մերձավոր Արևելքի տասնյակ հազարավոր ուխտավորների համար:
Պապը խոսել է խաղաղության և մահմեդականների ու քրիստոնյաների միջև համաձայնության անհրաժեշտության մասին` իր հավատակիցներին կոչ անելով ամեն կերպ հակադարձել անմարդկային բռնությանը, որը մահ և ավերածություններ է բերում:
Պատարագը տեղի է ունեցել Բեյրութում` Միջերկրական ծովի ափին: Լիբանանի կենտրոնական փողոցներում ուժեղացվել է ոստիկանական վերահսկողությունը:
Հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը դարձել է Բենեդիկտոս 16-րդի Լիբանան այցի հիմնական թեման, որտեղ հարևան Սիրիայում հակամարտությունը բերել է կրոնական հողի վրա բռնության տարածմանը:











































