«Արքայական ակումբ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր թիմի՝ երեկ ցուցադրած անհաջող խաղը, որի արդյունքում «Ռեալ»-ը 1:0 հաշվով զիջեց «Սևիլիա»-ին:
«Այս խաղից հետո մենք ուղղակի պետք է հանգստանանք ու զրույց ունենանք: Բոլո´րս ենք պատասխանատու առաջնության մեկնարկի տապալման համար: Հաղթում ենք, պարտվում՝ բոլորս ենք պատասխանատու:
Ամեն դեպքում գլխավոր մարզիչը գիտի լավագույն տարբերակը: Հաղթանակը մեզ շատ դժվարությամբ է տրվում. սա այն սկիզբը չէ, որ մենք էինք ակնկալում: Գուցեև մենք ճիշտ մոտեցում չցուցաբերեցինք: Խնդիրը պետք է մեր մեջ փնտրենք:
Այս խոսքերն ասելով՝ չեմ ուզում փոքրացնել «Սևիլիա»-ի հաջողությունը, ո´չ, նրանք արժանի էին այս հաղթանակին: Շատ լավ խաղացին»,- Realmadrid.com-ի փոխանցմամբ՝ ասել է Ռամոսը:








































