Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի դեմ վարվող քաղաքականությունը արդյունավետ չէ, քանի որ, նրա խոսքով, այդ երկիրը կառավարում է ֆանատիզմը:
Այդ հայտարարությունը Նեթանյահուն արել է ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Իսրայելի վարչապետը նշել է, որ համամիտ չէ, որ Իրանի հետ պատերազմն ավելի վատ է, քան միջուկային Իրանը: Նա վերստին կարծիք է հայտնել, որ այդ երկիրը մոտ է միջուկային զենք ստեղծելուն:
Ավելի վաղ Նեթանյահուն քննադատել էր ԱՄՆ-ի ջանքերը` բանակցությունների և պատժամիջոցների միջոցով հասնելու նրան, որ Թեհրանը հրաժարվի միջազգային հանրության շրջանում մտավախություն հարուցող միջուկային ծրագրից:
Նեթանյահուի խոսքով` տվյալ պարագայում խաղաղ միջոցները չեն գործում:









































