«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ դահլիճը լքելուց առաջ իր խոսքում ընդգծեց.
«Անգամ այս խորհրդարանի արտաքին պատկերը արտացոլանքն է հերթական խեղված և կեղծված ընտրությունների, բայց, ցավոք, այս համամասնականն ու մեծամասնականը ևս չի բավարարում եղած ախորժակը, և իրենց աչքը դնում են սակավաթիվ ընդդիմադիր աթոռների վրա:
Հարկ չկա կեղծելու հերթական ընտրությունները։ Ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով և ճշմարտությամբ, ու երբեք՝ հեգնանքով, առեք կերեք, սա է ժառանգը ձեր»: Հիշեցնենք, որ այս պահին «Ժառանգություն» խմբակցությունում ընթանում է խորհրդակցություն:











































