ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և Մաքսային միության գագաթաժողովները տեղի են ունենալու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում: Այս մասին պայմանավորվել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և Մաքսային միության գագաթաժողովներն անցկացնել Մոսկվայում դեկտեմբերի 19-ին», -հայտարարել է ՌԴ նախագահ մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մամլո քարտուղարը հաղորդել է, որ նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրա-տնտեսական համագործակցության վրա: Նրանք իրենց գոհունակությունն են արտահայտել այն կապակցությամբ, որ առաջին վեցամսյակում առևտրաշրջանառությունը աճել է 20%-ով և կազմել է 26.2 միլիարդ դոլար:
Պեսկովի խոսքերով՝ Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են նաև երկկողմանի խոշոր նախագծերի իրականացման գործընթացը:








































