Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին պատմել է ամուսնության առիթով իր մտածմունքների ու նոր հարաբերությունների մասին:
Ամերիկացի լրագրող Քեթի Քուրիկը շարունակում է բացահայտել հայտնի անձանց նոր գաղտնիքները: Վերջերս նրա շոուի ժամանակ հոլիվուդյան դերասանուհի Հայդի Քլումը հաստատել էր իր անվտանգության աշխատակից Մարտին Քրիսթենի հետ սիրավեպի մասին լուրերը:
Հիմա եկել է Ջենիֆեր Լոպեսի հերթը, որը Մարկ Էնթոնիի հետ ամուսնալուծությունից հետո բացահայտ պատմել է տեղի ունեցածի մասին: «Ոչ ոք չի ցանկանում ընտանիք քանդել: Ամուսնալուծությունը ինձ համար եղել է տանջալից ու քայքայող: Ես տանջվում էի երեխաների՝ Մաքսի ու Էմմայի համար: Այս տարին ծանր էր, սակայն հիմա ամեն ինչ արդեն հարթվել է, ու ես հանգստացել եմ»,- ըստ wday.ru-ի խոստովանել է Ջենիֆեր Լոպեսը:
Չնայած հերթական չհաջողված ամուսնությանը, երգչուհին հայտարարել է, որ մինչ օրս հավատում է անկեղծ սիրուն:
Երգչուհին ներկայում հանդիպում է 26-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ: Որոշ լուրերի համաձայն՝ երգչուհին պատրաստվում է նրա հետ ամուսնանալ:









































