Միջազգային տիեզերակայանում կիրակի՝ սեպտեմբերի 16-ի գիշեր, տեղի կունենա իշխանության փոփոխություն: Միջազգային տիեզերակայանի պատմության մեջ երկրորդ անգամ միացյալ անձնակազմի հրամանատար կդառնա գեղեցիկ սեռի ներկայացուցիչ:
Ինչպես հաղորդել են Թռիչքների ղեկավարման մերձմոսկովյան կենտրոնից, ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան ղեկավարումը կհանձնի NASA-ի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսին: Նա կղեկավարի կայանը մինչ Երկիր վերադառնալը, որը նախանշված է նոյեմբերի կեսին:
Ուիլյամսի հետ միասին, մինչև հաջորդ անձնակազմի ժամանումը, կաշխատի ռուս Յուրի Մալենչոնկոն ու ճապոնացի Ակիխիկո Խոսիդեն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:










































