Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Արարատյան դաշտավայրի հողերը անապատի են վերածվում

Արմավիրի մարզի Արտաշատ համայնքի հողերի մեծ մասը անմշակ և բարձիթողի վիճակում են, տարեկան մոտ 50 հա հողատարածք վերածվում է անապատի: Ամեն տարի գյուղացիները մեծ ջանքեր են ներդնում անպատացումից խուսափելու համար, սակայն միայն սեփական միջոցները բավարար չեն:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Սանասար Բաղդասարյանի խոսքով, մարզում գյուղական տնտեսություններ կան, որոնց սեփականաշնորհվել են հենց աղակալած հողեր: Իսկ քանի որ 1990-91 թվերից դրենաժային համակարգը չէր մաքրվում, այդ տարածքներում տեղի ունեցան կրկնակի աղակալումներ, որի հետևանքով սեփականաշնորհված հողատարածքները դարձան անօգտագործելի:

Արտաշար համայնքի 500 հա հողատարածքից 400 հեկտարը աղակալած է: Համայնքը ի զորու չէ սեփական միջոցներով իրականացնել աղազերծման աշխատանքները: Արամը Արտաշարում է ապրում, ունի սեփականաշնորհված և տնամերձ հողամաս: Սեփականաշնորհված հողամասը ստացած օրվանից չի կարողացել մշակել: Իր իսկ խոսքով` միայն փուշ է աճում այդ աղուտներում, իսկ տնամերձ հողամասում դեռ շարունակում է պայքարել աղակալման դեմ:

Արամն ասում է, որ դրենաժները լցված են, և ոչ մի բան չի նախաձեռնվում դրանք մաքրելու համար, իրենք էլ իրենց ուժերով չեն կարող մաքրել: «Հողերի մաքրման համար նյութերն են անհրաժեշտ, դրանց հետ մեկտեղ հողերն անընդհատ ջրել է պետք, իսկ ջրելու համար բավարար քանակով ջուր, ջրի դեպքում էլ գումար է պետք, որի հնարավորությունը չկա»,- ասում է գյուղացին: Մարզպետարանի պաշտոնյան նույն կարծիքին է: «Աղազերծումը իրականացնելու համար մեծ ներդրումներ են պետք: Ներկայիս ունեցած մեր գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և գյուղապետարանները նման ֆինանսական միջոցներ չունեն, որ հողերը աղազերծեն:

Պետության անմիջական օգնության անհրաժեշտությունն է զգացվում, պետությունն էլ իր հնարավորությունների սահմաններում է օգնում, և աղակալած հողատարածքները ամբողջությամբ կարճ ժամկետներում վերականգնելը գրեթե անհնար բան է»,-ասում է Ս. Բաղդասարյանը: Իսկ ընդհանուր առմամբ, Արարատյան դաշտավայրում մոտ 30 հազար հեկտար հողատարածք աղակալման հետևանքով վերածվել է անապատի: Խորհրդային շրջանում մեծ աշխատանքներ են կատարվել հողերի աղազերծման ուղությամբ, և մինչև 1990 թ. աղազերծվել էին շուրջ 1500 հա աղակալած հողեր: Այսօր աղազերծված հողերը նույնպես կրկնակի աղակալման վտանգի տակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում