Չինաստանում վերսկսվել են Սենկակու վիճելի կղզիների հարցի հետ կապված հակաճապոնական ցույցերը, որոնք Չինաստանում Դյաոյուիդաո են անվանում: Շաբաթ օրը ցուցարարները մոտեցել են Պեկինում Ճապոնիայի դեսպանատան պատերին, նրանց կանգնեցնելու համար միջամտել են դիվանագետներին պահպանող ոստիկանները, փոխանցում է РИА Новости-ն:
Свобода ռադիոկայանի հաղորդմամբ` շաբաթ օրը Պեկինում Ճապոնիայի դեսպանատան մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել: Որոշ ցուցարարներ ինչ-որ իրեր են նետել շենքի վրա: Հակաճապոնական ցույցեր են տեղի ունեցել երկրի այլ քաղաքներում ևս:
Հիշեցնենք, որ նախօրեին չինական մի քանի պարեկային նավ էր մտել Ճապոնիայի տարածքային ջրեր: Ճապոնիայի առափնյա պարեկային ծառայությունը հետևում է չինական նավերին, սակայն առայժմ ուժ չի գործադրում:









































