Ստրաստնոյ զբոսայգու մուտքի մոտ տեղադրված են մետաղորսիչ սարքեր, ոստիկանության զորքերը ուժեղացված հսկողություն են իրականացնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Զբոսայգու աջ մասում ձևավորվել է «Աջ ուժերի» խումբը, երևում են ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ ու «Սոլիդարնոստ» շարժման դրոշները:
Մարդիկ երթի են դուրս եկել՝ «Հանուն արտահերթ ընտրությունների», «Ընդդեմ բռնաճնշումների» պաստառներով: Երթի որոշ մասնակիցներ իրենց հետ բերել են սպիտակ ծաղիկներ ու փուչիկներ, որոնք համարվում են ընդդիմադիր շարժման խորհրդանիշերը:
Ընդդիմադիրների հետևում հավաքվում է ազգայնականների խումբը: Ստրաստնոյ զբոսայգու ձախ մասում հավաքվել է ձախ ուժերի թևը, երևում են շատ կարմիր դրոշներ:
Ձախ ուժերի գործողությունները համակարգում է «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը: «Այսօր մեր գլխավոր կարգախոսը իշխանությունը միլիոններինն է ու ոչ թե միլիոնատերերինը»,- հայտարարել է նա բարձրախոսով: