Thursday, 04 06 2026
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է

Ի՞նչ ենք վճարում կամ ինչո՞վ ենք վճարում Ռուսաստանին

Ամենայն հավանականությամբ խոսքը բավականին մեծ և լուրջ պահանջների մասին է, քանի որ գազի գնի հարցում Հայաստանի և Ռուսաստանի միջև, ըստ երևույթին, ձեռք է բերվել առնվազն եռամյա պայմանավորվածություն, որ Ռուսաստանը չի թանկացնի գինը։
Որևէ կասկած լինել չի կարող, որ Հայաստանին գազի գնի հարցում զիջում կատարած Ռուսաստանը դրա դիմաց պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանին: Եվ որևէ կասկած չկա, որ Սարգսյանը կա՛մ կատարել է այդ պահանջները, կա՛մ խոստացել է կատարել: Ընդ որում, ամենայն հավանականությամբ խոսքը բավականին մեծ և լուրջ պահանջների մասին է, քանի որ գազի գնի հարցում Հայաստանի և Ռուսաստանի միջև, ըստ երևույթին, ձեռք է բերվել առնվազն եռամյա պայմանավորվածություն, որ Ռուսաստանը չի թանկացնի գինը: Բանն այն է, որ սա, անկասկած, ունի գլխավորապես նախընտրական նշանակություն: Գուցե եթե գալիք տարին չլիներ ընտրական տարի, իշխանությունը ջանք չթափեր գազի գինը նույնը թողելու հարցում, թեև այն, անկասկած, շատ մեծ հարված կլիներ Հայաստանի տնտեսությանը: Բայց Հայաստանում ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությունից մեծ հարված դժվար է պատկերացնել: Խնդիրը առավելապես սոցիալական է, և գազի գնի թանկացումները կբերեին գնաճի նոր ալիքի, ինչը կարող էր սոցիալական դժգոհությունները նախընտրական տարում դարձնել ուղղակի ճակատագրական: Այսինքն՝ կստեղծվեր մի վիճակ, որը ընտրակաշառքով «կարգավորելը» կլիներ անհնար: Ահա թե ինչու իշխանության համար շատ կարևոր էր գազի գնի հարցում ցանկացած գնով հասնել պայմանավորվածության: Ուրեմն, ո՞րն է այդ գինն այժմ, երբ Հայաստանը, կարծես թե, ինչ կարող էր՝ արդեն իսկ տվել է Ռուսաստանին: Էլ ի՞նչ կա, որը կարող էր հետաքրքրել ռուսներին: Իսկ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կա: Օրինակ՝ տնտեսական առումով կա հայ-իրանական նոր պայմանավորվածությունը՝ նավթամուղի հետ կապված, որով նավթամթերքներ են առաքվելու Հայաստան: Կան հայ-իրանական էներգետիկ այլ ծրագրեր, մասնավորապես՝ Մեղրու հէկի հետ կապված, որ Ռուսաստանը նույնպես կուզի իրենով անել: Բայց դրանք, անշուշտ, շատ փոքր գին են մեծ համաձայնության համար: Իսկ որ համաձայնությունը մեծ է՝ հուշում է տրամաբանությունը: Բանն այն է, որ նախընտրական իրավիճակը պահանջում է, որ գազի գինը չթանկանա նաև հաջորդ ապրիլին` այսինքն 2012-ին, ինչպես նաև մյուս` 2013 թվականի ապրիլին: Իհարկե, 2013 թվականի ապրիլին նախագահի ընտրությունն արդեն անցած էտապ կլինի, բայց կասկած չկա, որ փետրվարին և նույնիսկ հունվարին իշխանությունը ստիպված է լինելու հասարակությանը ներկայացնել հստակ փաստարկներ, որոնք կբացառեն 2013-ի ապրիլին գազի թանկացումը, քանի որ այդ սպասումը բնակչության մեջ դժգոհություն կարող է առաջացնել նաև 2013-ի նախընտրական հունվար-փետրվարին: Այսինքն՝ խոսքը առնվազն եռամյա մի համաձայնության մասին է, որը ենթադրում է Հայաստանից բավականին մեծ զիջումներ Ռուսաստանին: Այստեղ թվում է, որ համարժեք զիջում երևի թե միայն Ղարաբաղի հարցն է, որտեղ Հայաստանից կպահանջվի խաղալ ռուսական սցենարին համապատասխան, ընդ որում՝ առանց շեղումների կամ «իմպրովիզների»: Սակայն դա մի փոքր չափազանցված ընկալում է, քանի որ այդ համաձայնությունը Հայաստանի իշխանության համար պակաս վտանգավոր չէ, որքան գազի գնի թանկացումը նախընտրական շրջանում: Հետևաբար, հազիվ թե խնդիրը լինի Ղարաբաղը: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը, թերևս, փորձել է Հայաստանի իշխանությունից գազի գնի չթանկացման դիմաց պահանջել որոշակի երաշխիքներ, որոնք ռուսների համար կապահովեն Հայաստանում խորհրդարանի ընտրության՝ Մոսկվային ձեռնտու ընթացք, օրակարգ և արդյունքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում