Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ`Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմագրավել բոլոր սպառնալիքները.
«Իրանի զինված ուժերն ունեն երկրի սահմանների պաշտպանության առավելագույն մակարդակ: Յուրաքանչյուր հարձակման դեպքում Իրանի թշնամիները կստանան կործանիչ հարված: Իրանի զինված ուժերը լավ նախապատրաստված են` ամեն տիպի սպառնալիքի դիմագրավելու համար: Թշնամիները քաջատեղյակ են այդ մասին:
Թշնամիները պետք է իմանան, որ յուրաքանչյուր սպառնալիքին Իրանի պատասխանը լինելու է կործանիչ: Ներկայումս Իրանը կայուն և հզոր երկիր է, և Իրանի զինված ուժերը պաշտպանական հզորության ու պատրաստվածության տեսանկյունից գտնվում են իրենց գագաթնակետում»:











































