Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու աջեզրային, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն իր հպարտությունն է հայտնել, որ խաղում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկի կազմում:
Ռամոսը չի ցանկանում միայն «արքայական ակումբի» հետ տիտղոսներ նվաճել, այլ ուզում է, որ անհատապես ավելի աճի ու դառնա մադրիդյան թիմի լեգենդներից մեկը:
«Աստված տա, որ իմ անունը մտնի նման ակումբի պատմության մեջ: Ուզում եմ հասնել այն ամենին, ինչի որ հասան Ռաուլը, Պիրին, Կամաչոն ու Դի Ստեֆանոն»,- ասել է Ռամոսը:








































