Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները քննարկել են մերձավորարևելյան զարգացումները

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին շարունակվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս:

Նախարար Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Յիանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորել են կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձևը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, և այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի և Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:

Նույն օրը կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրատո Կոզակու-Մարկուլիսի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Կիպրոսի արտգործնախարարն ասել է.«Շատ հաճելի է ողջունել Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարին և ցուցաբերել նույնպիսի հյուրընկալություն, որին ես արժանացա անցյալ ապրիլին Երևան իմ այցելության ժամանակ, ինչպես նաև շարունակել հանգամանալից երկխոսությունը Կիպրոսի ավանդական բարեկամի և դաշնակցի հետ՝ մեր ռազմավարական գործընկերության ընդլայնման վերաբերյալ: Մի քանի օրից Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձն է և ես կցանկանայի սրտագին շնորհավորել այդ կապակցությամբ: Հայաստանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ իրենց երկիրը, կարճ ժամանակում հասել է նշանակալի առաջընթացի և ներկայանում է ոչ միայն իր հաջողություններով երկրի ներսում, այլ նաև հարգանք և վստահություն է վայելում միջազգային հանրության կողմից:»

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը նշել է, որ ինքը ուրախ է կրկին այցելել Կիպրոս, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, մի երկիր, որի խորհրդարանը առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, մի երկիր, որտեղ առկա է ակտիվ և օրինակելի ինտեգրված հայ համայնք:

Նախարարները հանգամանալից անդրադարձել է քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, քննարկել են վերականգնվող էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, որպես մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման առաջին քայլ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս համատեքստում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Կոզակու-Մարկուլիսը նշել է, որ Կիպրոսը հանդիսանում է Հայաստանի աջակիցը Եվրոպական Միության հետ համագործակցության բոլոր ոլորտներում:

Քննարկվել են նաև տարեվերջին կայանալիք Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին առնչվող հարցեր:

Բանակցությունների օրակարգում են եղել նաև կիպրական հիմնահարցի կարգավորմանն ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը և երկու երկրների փոխադարձ աջակցությունը միմյանց կողմից այդ ուղղություններով գործադրվող ջանքերին:

Նախարար Կոզակու-Մարկուլիսը հանգամանալից ներկայացրեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական պաշարների օգտագործման Կիպրոսի ինքնիշխան իրավունքի դեմ Թուրքիայի անընդունելի սպառնալիքները և ապօրինի գործողությունները:

Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը՝ Եվրոպական Միության ԱԳ նախարարների խորհրդի նախագահը ասել է. «Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»:

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները քննարկել են մերձավորարևելյան զարգացումները:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի Նախագահի նախաձեռնության մասին, Կիպրոսի ԱԳ նախարար ասաց.

«Ես ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հաստատման, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք ցավոք սրտի չեն իրագործվում Թուրքիան կողմից արձանագրությունների վավերացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու պատճառով: Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման և հետադարձ քայլեր կատարելու տխուր և երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների և հետագա ապօրինի քայլերի»:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Կիպրոսի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել Կիպրոսի ԱԳՆ ղեկավար աշխատակիցների առջև և պատասխանել նրանց հարցերին:

Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում է եղել նաև կիպրահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ հանդիպումը, որոնց արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում ձեռնարկվող քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում