Մեքսիկայի հյուսիսում հայտնաբերվել է 16 դիակ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Դրանցից 9-ը հայտնաբերվել են ամերիկյան Տեխաս նահանգի սահմանին՝ կամրջի մոտ: Եվս 7 մարմին հայտնաբերվել է Սան Ֆերնանդո քաղաքի մոտ՝ մայրուղուց ոչ հեռու:
Ոստիկանության տվյալներով՝ սպանությունները կարող են կապված լինել անցյալ շաբաթ խոշոր նարկոկարտելներից մեկի առաջնորդ Խորխե Կոստիլայի ձերբակալության հետ:
Հիշեցնենք. Թամաուլիպաս նահանգը համարվում է Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգության կենտրոն: 2011թ. այդ նահանգում հայտնաբերվել էր զանգվածային գերեզման, որում թաղված էր 155 մարդ:










































