Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի օգնությանը` կապված ԱՄՆ-ում «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի կապակցությամբ ողջ մուսուլմանական աշխարհում սկիզբ առած դժգոհությունների ալիքի հետ:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին` մեկնաբանելով հակաիսլամական ֆիլմի պատճառով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա կատարված հարձակումները: Քարնիի խոսքերով` Օբաման անձնական ուղերձ է հղել Էրդողանին` մեղմելու համար իսլամական աշխարհի զայրույթը: Էրդողանը դրական պատասխան է տվել դրան:
Հիշեցնենք, որ Էրդողանն այդ ֆիլմը որակել էր որպես «բաց սադրանք»:











































