Նիս կատարած Հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին սեպտեմբերի 9-ին 15-20 հոգի ցուցապաստառներով են դիմավորել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հաղորդեց Nuvelles D՛Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանը: Նիցցայի հայ առաքելական եկեղեցու ծխի հին ներկայացուցիչների պաստառներին գրված է եղել՝ Նիցցայի հայկական եկեղեցու հավատացյալները՝ զոհ կամայականության:
Հիշեցնենք, որ Նիցցայում մոտ երկու տարի առաջ սկսված ներհամայնքային թնջուկի հետևանքով նոր եկեղեցական համայնք էր ստեղծվել, որի օրինականությունը Մայր աթոռը ցայսօր չի ճանաչում և որը սակայն, խիստ հակասությունների մեջ է հին համայնքի հետ: Այս պահի դրությամբ, այն հույսերը, թե վեհափառ հոր այցելությամբ հնարավոր կլինի լուծել խնդիրը և համայնքը կվերադառնա Մայր աթոռի ենթակայության տակ, չեն արդարացել:











































