Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը սեպտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության համաձայն` այցի շրջանակներում պետնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այս տարի նշվում է հայ – բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու են երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, Հայաստան – ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները, ինչպես նաև տեսակետներ են փոխանակվելու տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:








































