Փետրվարի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Թունիսի հեղափոխական կառավարության ղեկավար Մուհամադ Ղանուչին: Այս մասին նա հայտարարել է` ելույթ ունենանլով պետական հեռուստատեսությամբ: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Ղանուչին Թունիսի փաստացի ղեկավարն էր հունվարի 14-ից, երբ երկիրը լքել է Թունիսի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալին: Ղանուչին եղել է Բեն Ալիին մերձավորներից մեկը և գլխավորել է կառավարությունը նաև Բեն Ալիի օրոք, սակայն նախագահի փախուստից մեկ օր առաջ պաշտոնանկ էր արվել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Թունիսում շարունակվել են բողոքի ակցիաները, որոնք պահանջել են բարեփոխումների անհապաղ իրականացում և հունվարյան ցույցերի պահանջների կատարում: Ղանուչին խոստացել էր նոր ընտրություններ անցկացնել հուլիսին, սակայն ընդդիմությունն ավելի շուտ հասավ նրա հրաժարականին, քան նա հասցրեց անցկացնել ընտրություններ: