Լեդի Գագան հանրության առաջ է հայտնվել հսկայական մեծ շշի մեջ պառկած` սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում անցկացվող դիմակահանդեսի ժամանակ: Տոնակատարությունը նվիրված էր 26-ամյա երգչուհու նոր օծանելիքի ներկայացմանը, հաղորդում է Associated Press-ը:
Fame անվանումով օծանելիքը անվանակոչվել է ի պատիվ երգչուհու 2008 թ.-ին լույս տեսած առաջին ալբոմի: Չնայած օծանելիքը վաճառքում էր հայտնվել դեռևս օգոստոսին, սակայն դրա պաշտոնական ներկայացման արարողությունը նախատեսված էր հինգշաբթի օրը, որին հրավիրվածներին ցուցված էր միջոցառմանը ներկայանալ երեկոյան զգեստներով և դիմակներով: Երեկոն սկսվել էր օծանելիքի մասին պատմող ֆիլիմի ցուցադրությամբ:
Ֆիլմի պրեմիերիայից հետո տեղի ունեցավ երգչուհու մասնակցությամբ պերֆորմանսը: Այն կոչվում էր «Գագայի հետ անկողնում»: Մայր «մոնստրը», ինչպես ինքն է իրեն անվանում, հանրությանը ներկայացավ օծանելիքի շշի մեծացված տարբերակի մեջ` պառկած կարմիր անկողնում, ներկաներին առաջարկվում էր մտնել շշի մեջ և փորձել արթնացնել երգչուհուն: Այս հատվածի ավարտից հետո հանդիսատեսը հետևում էր, թե ինչպես են երգչուհու պարանոցին դաջվածքներ անում:
Երեկույթին ներկա մի քանի հարյուր հյուրերի թվում էին Յոկո Օնոն, Մարկ Ջեյկոբսը, Փերիս Հիլթոնը և Լինդսեյ Լոհանը:









































