Ֆրանսիական լիցեյում իսլամադավան ավագ դասարանցին ծեծել է ուսուցչին «կրոնական տարաձայնությունների» պատճառով:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին` Բորդո քաղաքի Տրեգեի լիցեյում: Այս մասին հաղորդում է Sud Ouest հրատարակությունը:
NEWSru Israel-ի փոխանցմամբ` իսլամի ուսումնասիրությանը նվիրված դասի ժամանակ ուսուցչի ու 18-ամյա աշակերտի միջև կոնֆլիկտ է ծագել: Երբ ուսուցիչը պնդել է իր ասածը, աշակերտը շրջել է նստարանը , դասը դադարեցվել է, աշակերտը՝ հրավիրվել ուսմասվարի կաբինետ:
Երբ դեռահասին ասել են, որ նրա վարքի մասին կտեղեկացվեն նաև ծնողները, նա կատաղել է ու սկսել կոտրել կահույքը՝ «խոստանալով ամեն ինչ կործանել», ապա միջանցքում հարձակվել է ուսուցչի վրա ու ծեծել նրան:
Դեպքի վայր են կանչել ոստիկանությանը, և երիտասարդը ձերբակալվել է:









































