Electronic Arts կազմակերպությունը ներկայացրել է ՖԻՖԱ-2013 խաղի սաունդթրեկը, որն իր մեջ ներառում է երաժշտական տարբեր ոճերի 50 հայտնի կատարումներ՝ աշխարհի 12 երկրներից: Սաունդթրեկը ՖԻՖԱ-ի իսկական արտացոլանքն է, որը նաև ցուցադրում է այս մրցաշրջանի խաղերի ռիթմը:
Նշենք, որ ՖԻՖԱ-2013 դեմո տարբերակը սեպտեմբերի 11-ից հասանելի է PlayStation®3-ին և Xbox 360®-ին:









































