Իսրայելի ոստիկանությունը ուրբաթ օրը կանխել է հարյուրավոր մուսուլմանների՝ Երուսաղեմում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարան ներխուժելու փորձը, Ria Novosti-ին հաղոդրել է իրավապահ մարմինների մամլո քարտուղար Միկի Ռոսենֆելդը:
Ոստիկանները կարողացել են ակցիայի մասնակիցներին պահել Հին քաղաքի պատերի մոտ, որը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում պետական հյուպատոսարանից: Նրանք բողոքում էին Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ, Իրավապահ մարմինները կիրառել են ձայնային նռնակներ և արցունքաբեր գազ`ամբոխին ցրելու համար, որոնց միջից նրանց վրա քարեր և շշեր են շպրտել:
«Ուրբաթօրյա աղոթքից հետո մոտ 500 մարդ ամերիկյան հյուպատոսարան ներխուժելու փորձ է իրականացրել… ոստիկանությունը կանխել է նրանց առաջխաղացումը, երբ նրանք մոտեցել են Դամասկոսյան դարպասներին»,-պատմել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ակցիայի 4 մասնկից ձերբակալվել է: Ռոզենֆելդի խոսքերով՝ Մուսուլմանների համար սրբազան քաղաքում, ուր ուրբաթօրյա աղոթքներին մասնակցելու են գնում իսրայելյան և պաղեստինյան արաբները, բողոքի ակցիան ոստիկանության համար անակնկալ չէր: Ռոզենֆելդը չի հաստատել այն տեղեկությունը, որի համաձայն՝ իսրայելական հյուսիասին Ակկո քաղաքում տեղի են ունեցել ակցիաներ: Ակկո քաղաքում ևս ապրում է մուսուլմանական մեծ համայնք:









































