Ճապոնական սումոյի առաջատար դիվիզիոնը՝ մակուչին, սումոյի ոչ այնքան տարածված տեսակ է: Սակայն պարզվում է՝ այդ մարզաձևում կարող է հանդես գալ նաև օտարականը, ավելին՝ հանդես գալ շատ լավ կերպով:
Նրա անունը Պավել Բոյար է, ազգությունը՝ չեխ: Թե ինչպես այս մարդու, այսպիսի ազգություն ունեցող մարդու մտքով անցավ սումոյով զբաղվել` առեղծված է մնում: Սակայն դա իրականություն է:
Պավելը տեղափոխվում է Ճապոնիա, վերցնում Տականոյամո Շունտարո անունն ու սկսում մասնակցել սումոյի խաղերին: Երկու տարի առաջ նա սենսացիա գրանցեց՝ մասնակցելով սումոյի առաջնությանը, որում մասնակցում էին իրենից մոտ 2-3 անգամ ավելի ծանր մարզիկներ: Սակայն, չանցած մի տարի, նա դուրս եկավ մակուչիի մրցաշարից: Թվաց՝ ամեն ինչ հենց այդպես էլ կավարտվի: Սակայն… ոˊչ. Տականոյամոն վերադարձել է 2012 թվականին ու փորձում է դառնալ լավագույններից լավագույնը:







































