Մադրիդի «Ռեալ»-ի նախկին և Ռուսաստանի ազգային ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի մասին:
«Կարծում եմ, որ «Ռեալ»-ի ներկայիս կազմը բոլոր ժամանակների ամենալավ կազմն է: Այդ փաստում մեծ է Ժոզե Մոուրինյոյի վաստակը:
Այսօրվա «արքայական ակումբ»-ը Մոուրինյոյի թիմն է: Նա մեծագույն մարզիչ է և հիանալի հոգեբան»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Կապելոյի խոսքերը:







































