Սեպտեմբերի 14-ին NYMEX աճուրդում WTI մակնիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,63 դոլարով՝ մինչև 100,26 դոլար 1 բարելի դիմաց:
Ինչպես նշում է Bloomberg-ը, 100 դոլարից բարձր սահմանագծում նավթը վաճառվում է մայիսից ի վեր առաջին անգամ:
Ածխաջրածնի գինը բարձրանում է նաև ԱՄՆ ԴՊՀ-ի շնորհիվ: ԴՊՀ-ի որոշումը դրական էր ազդել նաև համաշխարհային ֆոնդային բորսաների վրա:
ԱՄՆ-ում Dow Jones ու S&P 500 ինդեքսները սեպտեմբերի 13-ի տվյալներով բարձրացել էին՝ հասնելով 2007թ. առավելագույն ցուցանիշին, իսկ Nasdaq-ը՝ 2000-ի ցուցանիշին:
Եվրոպական բորսային ինդեքսներն այսօր աճել են 1,5-2 տոկոսով:












































