«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է` հասնելով ռեկորդային ցածր սահմանագծի` շուրջ 12 ԱՄՆ դոլար 1 բաժնետոմսի դիմաց:
Վաճառքի հանելով 20 դոլար արժողությամբ (1 բաժնետոմսի դիմաց) բաժնետոմսերի 10%-ը` «Յունայթեդ»-ի սեփականատերերն ակնարկել են, որ գնահատում են ակումբը 3.3 մլրդ դոլար:
Ներկայումս, սակայն, ակումբի մեկ բաժնետոմսի արժեքը նվազել է և հասել 12 դոլարի, ինչը նշանակում է, որ ամերիկյան գործարարները լրջորեն սխալվել են իրենց ակտիվի արժեքը որոշելիս: Ֆոնդային բորսայի կարծիքով` «Յունայթեդ»-ն արժե 2 մլրդ դոլար:
Նշենք, որ ֆինանսական վերլուծաբանները դեռևս օգոստոսին, երբ ակումբը նոր էր բորսա դուրս գալիս, զգուշացնում էին «Յունայթեդ»-ին, որ բաժնետոմսերը բարձր են գնահատված:







































