Հնդկաստանը մտադիր է BAE Systems բրիտանական ընկերությունից ձեռք բերել 20 Hawk Mk 132 ուսումնառազմական ինքնաթիռներ:
Ինչպես հաղորդում է Defense-Aerospace-ը՝ հղում կատարելով ընկերության մամլո ծառայությանը, ինքնաթիռները նախատեսվում է կառուցել Բանգալորի HAL գործարանում: Հնարավոր գործարքի գումարը չի հրապարակվում:
Պայմանագրի ստորագրման դեպքում Hawk ինքնաթիռների մատակարարումը Հնդկաստանի համար կդառնա երրորդը. 2004թ. Հնդկաստանը պայմանավորվել էր 66 ինքնաթիռի մատակարարման վերաբերյալ: Եվս 57 մեքենա Հնդկաստանը պատվիրել էր 2010թ.:
Հաշվի առնելով գործարքի հնարավոր կնքումը` Հնդկաստանում ուսումնառազմական Hawk ինքնաթիռների ընդհանուր թիվը ամբողջ աշխարհում կգերազանցի 1000 միավորը:
Բացի Հնդկաստանից՝ ուսումնառազմական ինքնաթիռներ ունեն Ավստրալիայի, Կանադայի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ռազմաօդային ուժերը:








































