Thursday, 02 07 2026
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի շուրջ խոսակցությունների ալիքը, կարծես թե, աստիճանաբար տեղի է տալիս` քաղաքական օրակարգ ներմուծելով բավական հետաքրքիր մեկ այլ թեմա` իսկ արժե՞, ընդհանրապես, մասնակցել մի ընտրության, որի ելքը, ըստ էության, կանխորոշված է: Հետևաբար, միգուցե ճիշտը ընդդիմության բոյկո՞տն է: Չէ որ մեր ընտրահամակարգը` ի տրիտուր բարձրագոչ հռչակված օրենսդրական բարեփոխումների, կիրառության մեջ քանիցս ապացուցեց իր սնանկությունը:

Այժմ բոլորի համար պարզ է, որ ո´չ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, ո´չ Վենետիկյան հանձնախմբի երաշխավորությունները, ո´չ ընդդիմության ջանադրությունը և ո´չ էլ իշխանության հավաստիացումները ի զորու չեղան «շողուլի բերել» հայաստանյան ընտրական գործընթացների լրջագույն ձևախեղումները: Ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու բաղձալի նպատակը, ցավոք սրտի, հետաձգվեց անորոշ ժամանակով, և ընտրական մեքենայի թափանիվը շարունակում է առաջվա պես պտույտներ գործել օրվա իշխանության կամոք` հօգուտ տնտեսական, քաղաքական և մյուս ոլորտները բաշխելու ստվերային պայմանավորվածությունների: Իսկ ընտրությունները ոչ ավելին են, քան այդ պայմանավորվածություններն օրինականացնող մեխանիզմ:

Սա է պատճառը, որ փորձագիտական որոշ շրջանակներ իմաստ չեն տեսնում ակնհայտորեն զրոյական արդյունք խոստացող նախագահի ընտրություններում ներդնելու հսկայական ջանք ու միջոցներ, ժամանակ ու նյարդեր: Եվ խնդիրը, նրանց կարծիքով, սոսկ վատնված գումարն ու միջոցները չեն. հազիվ թե հանրորեն ընկալելի լինի այն կուսակցության կամ քաղաքական գործչի վարքագիծը, ով` հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, փաստորեն մասնակցում է ժողովրդի աջակցությունը չվայելող խմբիշխանության լեգիտիմացմանը, ավելին` նրա անմաքուր խաղերում կամովին ստանձնում է մանրադրամի դերակատարություն:

Թվում է` մտահոգությունը տեղին է. իսկապես, եթե ներկա ընտրական համակարգը հարմարեցված է գործող վարչախմբի անխաթար վերարտադրությանը և դրա դեմ, շատերի համոզմամբ, խաղ չկա, ուրեմն ինչո՞ւ գնալ «ուրիշի հարսանիքում քավորություն անելու»: Այս դատողությունն, անշուշտ, ունի գոյության իրավունք, սակայն կա նաև մեդալի հակառակ երեսը, որին «չմասնակցության» կողմնակիցներից ոմանք` ինչ-ինչ նկատառումներից ելնելով, չեն ուզում անդրադառնալ կամ ուղղակի կարևորություն չեն տալիս: Բայց իզուր:

Գաղտնիք չէ, որ անկախ ամեն ինչից` որևէ իրավիճակ, որևէ խոչընդոտ, որևէ այլ հանգամանք` այդ թվում համակարգի անկատարությունը, չեն կարող ընդդիմության համար ընտրություններին չմասնակցելու պատրվակ լինել, քանզի ընդդիմության բուն գոյությունը իշխանության համար պայքարով է պայմանավորված: Չմասնակցությունը ընդդիմության վախճանն է: Մի կողմ քաշվել ընտրապայքարից` նշանակում է ոչ միայն հանդուրժել կառավարողների իշխանությունը, որն աղետաբեր է երկրի ու ժողովրդի համար, այլև սեփական ձեռքով սեփական կուսակցությունը դարձնել կեղծապատիր մեխանիզմի մի պտուտակը: Վերջապես` դա նշանակում է ցրել շարքերը և գնալ տուն հուշեր գրելու:

Այո, ընտրական համակարգը մեզանում կաթվածահար վիճակում է. այո, խախտումների ձևերը բյուրեղացվել, նրբացվել են. այո, իշխանությանը սերտաճած օլիգապոլիան մոլեգնում է ամենուրեք, իսկ ընտրարշավի շրջանում` առավել սանձարձակ և հանդուգն: Ուրեմն իրեն ընտրություններից հեռու պահելու փոխարեն ընդդիմությունը լավ կանի, եթե սկսի հենց ընտրահամակարգի խոցերից` իր հերթին բյուրեղացնելով պայքարի ձևերը, միավորվելով և պարարտ ենթահող ստեղծելով ազատ ու արդար ընտրությունների համար:

Արդար ընտրությունների դրոշի տակ միավորվելու փորձեր, ինչպես հայտնի է, նախկինում ևս եղել են, սակայն անհաջողության են մատնվել, որովհետև ընդդիմադիր ճամբարի որոշ կուսակցապետերի ամբիցիաները միշտ խանգարել են: Նույն պատճառով հիմա էլ չի լուծվում միասնական թեկնածուի հարցը, չնայած մի շարք քաղաքական դեմքերի ու փորձագետների դիտարկմամբ` անխոցելի ընտրական համակարգի ներդրման և արդար ընտրությունների անցկացման շուրջ ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբումը շատ ավելի կարևոր է և, միևնույն ժամանակ, ավելի դյուրին, քան նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը:

Բանն այն է, որ միասնական թեկնածուի խնդիրը շատ է անձնավորված և ինչ-որ տեղ շոշափում է կոնկրետ անձի պատվախնդրությունները, մինչդեռ ընտրական համակարգի իրական բարեփոխման և արդար ընտրությունների կայուն նախադրյալների ապահովման անհրաժեշտությունը բխում է ընդդիմադիր դաշտի առանցքային դերակատարների ընդհանուր շահերից: Այսինքն` միասնաբար գործելու ասպարեզն այստեղ ավելի լայն ու գրավիչ է: Միակ բանը, որ պակասում է, ընդդիմության քաղաքական կամքն է: Եթե, իհարկե, վերջինս անկեղծորեն շահագրգռված է արդյունավետ ընտրություններով և իսկապես ուզում է կազմաքանդել վաղ թե ուշ երկիրը կործանման հասցնող քրեաօլիգարխիկ համակարգը:

Եվ այսպես, գանք գլխավոր ինտրիգին` մասնակցի՞, թե՞ չմասնակցի ընդդիմությունը 2013թ. նախագահական ընտրություններին: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ` ինչպես կասեր հանրահայտ դանիմարքացին: Այն մտավախությունը, թե գործող արատավոր ընտրական համակարգի կանոններով անիմաստ է ընդդիմության մասնակցությունը, կարելի է մեկընդմիշտ փարատված համարել շատ պարզ մի պայմանի դեպքում` ուղղակի պետք է աշխատել, ոչ թե ընդդիմություն խաղալ:

ՌԱՀՀԿ խմբագիր
Գևորգ Լալայան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում