Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Գազի ու բենզինի արանքում

Նրանք, ովքեր քաղաքում մեքենա են վարում, նկատած կլինեն, որ այս տարվա հունվարից փողոցներում երթևեկող մեքենաների քանակը զգալիորեն նվազել է:

Սա նկատելի է նաև ուշադիր հետիոտների կողմից: Երթևեկող մեքենաների քանակի նվազումը, անշուշտ, պայմանավորված է նախևառաջ ԱՊՊԱ համակարգի ներդրումով: Սակայն պատճառը միայն դա չէ: Վերջին ամիսներին կենսամակարդակի անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը արդեն սկսել է էլ ավելի զգացնել տալ իրեն` կոնկրետ դրսևորումներ ունենալով: Բավական է միայն հիշել, որ վերջին 3-4 ամիսներին, 13 տարվա ընթացքում առաջին անգամ, նույնիսկ պաշտոնապես իրական միջին աշխատավարձը երկրում նվազել է: Սրան գումարվեց նաև բենզինի գների թանկացումը, ինչը կրակի վրա յուղ լցնելու էֆեկտ թողեց:

«Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը հոկտեմբերի վերջի 350 դրամից վերջին օրերին աստիճանաբար թանկանալով հասավ 410-420 դրամի: Պրեմիումի» 1 լիտրի գինը նույն ժամանակահատվածում 380 դրամից դարձավ 450 դրամ: Սա, իհարկե, ինչ-որ տեղ պայմանավորված էր միջազգային շուկայում գների աճով: Եթե հոկտեմբերի վերջին Brent տեսակի նավթի 1 բարելը միջազգային շուկաներում` բորսաներում, արժեր մոտ 85 դոլար, ապա վերջին օրերին այն տատանվում է 110 դոլարի շրջանակներում: Բենզինի գների աճ նկատվեց վառելիք ներմուծող աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում` մեր հարևան Վրաստանում: «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը հոկտեմբերի 1-ի 1.95 լարիից (մոտ 400 դրամ) այժմ հասել է 2.05 լարիի (մոտ 428 դրամ` երեկվա փոխանակման կուրսով): «Պրեմիումի» 1 լիտրի գինը Վրաստանում նույն ժամանակահատվածում 2 լարիից (ավելի քան 410 դրամ) դարձավ 2.1 լարի (440 դրամ):

Մեր տեղեկություններով, վերջին 1-2 ամսում բենզինի սպառման ծավալը նվազել է մոտ 10%-ով: Պաշտոնապես սա դեռ չի արձանագրվել. բենզինի վերաբերյալ վիճակագրությունը միշտ ստում է: Մաքսային մարմինները արձանագրում են ամսական մոտ 12 հազար տոննա բենզինի մաքսազերծում, ավելի քիչ, քան 1996թ.-ին (այս մասին բազմիցս խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը): Սակայն բենզինի գների աճի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ նախկինում ևս նման տատանումներ, նույնիսկ` էլ ավելի կտրուկ թանկացումներ եղել են մեր շուկայում: Սակայն դրանք չեն հանգեցրել սպառման ծավալների էական կրճատման:

Այնպես որ, այս անգամ բենզինի սպառման կրճատումը պետք է համարել նախևառաջ կենսամակարդակի` բնակչության եկամուտների էական նվազման արդյունք: Կենսամակարդակի անկումը մեկ այլ կարևոր դրսևորում էլ ունի: Պաշտոնապես ՀՀ-ում վերջին երկու տարիներին նվազել է գազի սպառման ծավալը: 2008-ի համեմատ, 2009-ին նվազումը կազմել է 20%, իսկ 2010թ., 2009թ. համեմատ, այն կազմել է 18%: Մարդիկ իսկապես սկսել են գազից անցնել փայտի ու այն ամենին, ինչ կարող է վառվել: Հունվարի կեսերին ու փետրվարի սկզբներին նույնիսկ Կենտրոնի որոշ փողոցներով քայլելիս կարելի էր զգալ վառվող փայտի հոտը: Էլ չենք խոսում գյուղերի մասին, որտեղ վառում են ինչ պատահի:

Մի խոսքով, այս երկու ցուցանիշները` գազի և բենզինի սպառման ծավալների կրճատումը, մեր երկրում կենսամակարդակի լուրջ անկման ամենաառարկայական դրսևորումներն են: Եթե հաշվի առնենք նաև, որ Լիբիայում տեղի ունեցող դեպքերը դեռ կշարունակեն բարձր պահել ու բարձրացնել նավթի գինը, իսկ գազի գնի հերթական թանկացումը սպասվում է ապրիլի 1-ից, պատկերն ավելի ամբողջական կդառնա:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում