Thursday, 04 06 2026
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան

Միասնական թեկնածուի շուրջ համախմբումը իրատեսական չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

– Պարոն Վարդանյան, Դաշնակցությունն ի՞նչ ծրագրեր ունի նախագահական ընտրությունների հետ կապված: Արդյոք ձեր սեփական թեկնածուին կառաջադրե՞ք, թե՞ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասին կհամախմբվեք մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ: Ի՞նչ քննարկումներ կան այս առումով:

– Մեր մոտեցումները, կարծում եմ, բոլորին էլ հայտնի են: Մեր վերջին Գերագույն ժողովում մենք այդ մասին խոսել ենք, եղել են նաև հրապարակումներ: Մենք հաստատել ենք ՀՅԴ քաղաքական ծրագիրը, առաջիկա գործունեության ծրագիրը: Եվ այնտեղ ձևակերպել ենք մի քանի խնդիրներ, որոնք այսօր կանգնած են մեր պետության առաջ (աղքատություն, սոցիալական բևեռացում, սպառնալի ծավալների հասնող արտագաղթ, օրավուր աճող արտաքին պարտք, ազատությունը խոչընդոտող մենաշնորհների ամրապնդում.- Ա. Ա): Այս խնդիրների լուծման ուղղվածությունից էլ պարզ կլինի, թե Հայաստանն ուր է գնում: Մենք պատրաստվում ենք առաջիկայում քաղաքական հայտարարությամբ հանդես գալ, որտեղ հստակ ձևակերպված կլինեն հիմնական չորս-հինգ խնդիրները:

– Ե՞րբ կլինի ձեր այդ հայտարարությունը:

– Կարծում եմ` առավելագույնը մեկ ամիս ժամկետում մենք այդ քաղաքական հայտարարությունը կանենք, որովհետև տեքստի վրա արդեն աշխատում ենք: Այնտեղ հստակ կլինեն, թե Հայաստանի առջև կանգնած լուծման անհրաժեշտություն ունեցող հիմնախնդիրները որոնք են: Եվ այդ խնդիրների ձևակերպմամբ, հայտարարությամբ մենք նաև պետք է փորձենք դրանց քննարկումը բերել ՀՀ քաղաքական հարցերի օրակարգ: Այդ քննարկումը կլինի և՛ քաղաքական ուժերի, և՛ հանրության, և՛ մասնագետների հետ, ինչը գուցե ինչ-որ ֆորումի ձև կունենա: Եվ այս հարցերի, արժեքների ընկալման կամ դրանց շուրջ համախմբման մակարդակով կանենք հաջորդ քայլը, թե այս խնդիրները լուծելու ունակ ինչ մարտավարություն պետք է մշակել նախագահական ընտրություններից առաջ: Սա նշանակում է, որ մենք հիմա ոչ կուսակցության ներսում, ոչ էլ այլ ուժերի հետ չենք քննարկում անձի խնդիր, թեկնածուի խնդիր: Մենք հիմա գնում ենք այս գաղափարախոսական և արժեքային համակարգի ուղղությամբ: Դրանից հետո նոր կանդրադառնանք մյուս խնդիրներին:

– Դուք արտահերթ Գերագույն ժողո՞վ եք հրավիրելու:

– Մեր կուսակցության կանոնագիրը պահանջում է, որ նախագահի ընտրությունների հետ կապված որոշումները պետք է կայացնի միայն Գերագույն ժողովը: Քանի որ մեր ԳԺ-ն մոտ 2 ամիս առաջ է տեղի ունեցել, իսկ մինչև նախագահական ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա, բնականաբար վերջնական որոշումը կկայացնենք մեր` Հայաստանի կազմակերպության բարձրագույն Գերագույն ժողովում: Դա արտահերթ կլինի, որովհետև ՀՅԴ գերագույն ժողովները Հայաստանում 2 տարին մեկ են անցկացվում:

– Դաշնակցությունից ամիսներ առաջ հայտարարություն էր եղել, թե եթե նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրեք, պաշտպանելու եք անկուսակցական թեկնածուի: Ի՞նչ կամ ո՞ւմ եք նկատի ունեցել:

– Խոսքը նույն հարթության մեջ է, մեզ համար կարևորը լուծվելիք խնդիրներն են: Դա կլինի կուսակցական թեկնածու, թե անկուսակցական` առայժմ չենք քննարկում:

– Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՅԴ-ն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ համագործակցության փոքր նախադեպ ունեցավ՝ միասնական շտաբը: Հնարավո՞ր է, որ նախագահական ընտրություններից առաջ այդ համագործակցությունն ավելի խորանա:

– Ես սովորաբար եթեների և հնարավորությունների մասին դատողություն չեմ անում: Մենք քաղաքական օրակարգ ենք բերել խնդիրներ: Եվ այդ խնդիրների քննարկմանը փորձելու ենք մասնակից դարձնել և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, և՛ շահագրգիռ բոլոր կողմերին ու հասարակությանը, որքանով որ դա հնարավոր կլինի: Այստեղ ես որևէ տարբերություն չեմ տեսնում: Իսկ թե դրանից հետո ինչպիսին կլինեն զարգացումները, ցույց կտան այդ քննարկումների արդյունքները:

– Դուք հետևում եք, թե ընդդիմադիր դաշտում գտնվող մյուս քաղաքական ուժերն ինչ գործունեություն են ծավալում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ընտրություններից առաջ ընդդիմությունը համախմբվի մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ, ինչը փորձել է, բայց չի հաջողել նախորդ ընտրություններից առաջ:

– Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր քաղաքական դաշտն այնպիսին է, մեր քաղաքական գործիչների ամբիցիաներն այնպիսին են, մեր քաղաքական մշակույթն այնպիսին է, որ ես շատ քիչ հավանական եմ համարում մեկ միասնական ընդդիմադիր թեկնածուի շուրջ համախմբումը: Ռեալ պետք է լինենք, ես դա քիչ հավանական եմ համարում:

– ՀՅԴ դեպքում միշտ կարծիք է եղել, որ եթե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին դուք նրան կսատարեք:

– Ես չեմ պատրաստվում նման խոսակցությունները մեկնաբանել: Եթե լրագրողներն ու քաղաքական գործիչները օբյեկտիվ լինեն, կհասկանան, որ մենք Հայաստանում ամենաինքնուրույն, ամենաանկախ քաղաքական ուժն ենք: Մենք մեր որոշումներն ինքներս ենք կայացնում: Եվ այդ որոշումները չեն թելադրվում ոչ դրսից, ոչ իշխանությունների կողմից, և ոչ էլ ընդդիմադիր դաշտը կարող է փորձել մեր որոշումներ վրա ազդել: Այս առումով ոչ Ռ. Քոչարյանի խնդիրը, ոչ Սերժ Սարգսյանի խնդիրը, ոչ չգիտեմ էլ ում անունն ուզում եք՝ տվեք, նման խնդիր այսօր մեզ համար գոյություն չունի: Մեզ համար կան հիմնախնդիրներ, մենք ձևակերպելու ենք հիմնախնդիրները, իսկ այն քաղաքական գործիչները, ովքեր պատրաստվում են մտնել ընտրապայքարի մեջ, նախ պետք է հայտարարեն իրենց նպատակների մասին: Առանց դրանց` մնացած ամեն ինչ ենթադրություններ են, կանխակալ մոտեցումներ և Դաշնակցությանը լավ չճանաչելու սխալ դիրքորոշումներ են:

– «Ժառանգության» գործիչները բազմիցս են հայտարարել, որ իրենց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն նրա շուրջը:

– Դա «Ժառանգության» մոտեցումն է կամ նրանց անհատների տեսակետն է, ես չեմ պատրաստվում այլ քաղաքական գործիչների ասածները մեկնաբանել: Ես ունեմ իմ անձնական վերաբերմունքը և «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ, բայց մենք քաղաքական մարդիկ ենք, և ես այդ մասին չեմ խոսի: Նորից կրկնեմ, որ մեր այսօրվա քաղաքական դաշտի, մեր գործիչների ներկապնակի պայմաններում իրատեսական չեմ համարում մեկ միասնական թեկնածուի շուրջ համախմբումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում