«Պալմեյրաս»-ի գլխավոր մարզիչ, Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին է հայտնել ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացի մասնագետի հետ ստորագրած պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Աշխատանքից ազատվել է նաև Սկոլարիի օգնականը:
«Պալմեյրաս»-ը շնորհակալություն է հայտնում Սկոլարիին, ում գլխավորությամբ ակումբը բազմաթիվ հաջողություններ է գրանցել»,- գրված է ակումբի ղեկավարների` երկրպագուների համար կատարված հայտարարությունում:








































