Ռոման Պոլանսկին ֆրանսիական ազգային «Սեզար» կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Ինչպես հաղորդում է Газета.Ру-ն, տարվա լավագույն ֆիլմ է համարվել «Մարդիկ և աստվածները» ֆիլմը, որի ռեժիսորն է Քսավիե Բովուան: Այս ֆիլմը նաև 2 այլ անվանակարգերում է մրցանակ ստացել` «երկրորդ պլանի լավագույն դերասան» և «լավագույն օպերատորական աշխատանք»: Երեք մրցական է ստացել նաև «Գենսբուրգ, խուլիգանի սերը» ֆիլմը:
4 մրցանակ բաժին է հասել Ռոման Պոլանսկու «Ուրվական» ֆիլմին (լավագույն մոնտաժ, լավագույն սցենար, լավագույն էկրանավորում, լավագույ ռեժիսորական աշխատանք):










































