Իրանական Mehrքլրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին նամակ է հղել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուին՝ կապված ԱՄՆ-ում հակաիսլամական սկանդալային ֆիլմի նկարահանման հետ:
Իր նամակում Խաթամին Իհսանօղլուին խնդրում է միջազգային կառույցների հետ համատեղ կոչ անել բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ի, հետագայում կանխելու համար էթնիկ և կրոնական բախումներն ու հուզումները, որոնք հակաիսլամական ֆիլմի պատճառով տեղի ունեցան մուսուլմանական երկրներում:
Սրանից առաջ էլ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին դատապարտել էր հակաիսլամական ֆիլմի նկարահանումը՝ դրա պատասխանատվությունը դնելով ԱՄՆ կառավարության վրա:









































