Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ

Կիպրոսի նախագահն ընդունել է էդվարդ Նալբանդյանին

Սեպտեմբերի 13-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն:
Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասել է, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, և ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա և աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ Նախագահին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:

Կիպրոսի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել և առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք են, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակով:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է 2011թ. ՀՀ Նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրել է նաև եվրագոտու ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ է արվել Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրել է հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ և միանշանակ արձագանքը:

Կիպրոսի նախագահը խնդրել է իր ողջույնները, ինչպես նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին և ժողովրդին:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցել է ՀՀ անկախության 21-ամյակի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա են եղել Կիպրոսի Նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության և խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով Հայաստանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանն ասաց.

«Նշելով Հայաստանի անկախության 21-ամյակը, ես հատկապես ուրախ եմ ընդգծել, որ այս տարի մենք նշում ենք նաև Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությանների հաստատման 20-րդ տարեդարձը:

Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ մեր երկրների միջև սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ. այս տարի մենք նշում ենք նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը:

Մենք ունենք ավելի քան քսան ստորագրված համաձայնագրեր ներդրումների, կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի և պաշտպանության ոլորտներում, որն ամուր հիմք է հանդիսանում տարբեր համատեղ ծրագրերի իրականացման համար: Երկու խորհրդարանների միջև կա արդյունավետ համագործակցություն՝ շնորհիվ հայ-կիպրական խորհրդարանական հանձնաժողովի:

Անցյալ քսան տարիների ընթացքում իրագործվածը մեր համատեղ նվաճումն է: Այսօր մենք ունենք ամուր կամք նոր հորիզոններ բացելու մեր երկկողմ բարեկամական գործակցության համար:
Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, մեր ժողովուրդը անցել է բազմաթիվ փորձությունների միջով այդ նպատակին հասնելու համար: Սա մեր ժողովրդի նվաճումն է:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված այս հանդիսավոր ընդունելությանը մեզ միանալու համար»:

Ընդունելությանը ներկաներին ողջունել և շնորհավորանքի խոսք է ուղղել նաև Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում