ԱՄՆ-ը Լիբիայի դեմ ռազմական ուժ չի գործադրի այդ երկրում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման և դեսպանին սպանելու համար: Իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Իտալայի նախարարը տեղի ունեցածը համարում է «եզակի դեպք»: «Սա առանձին ահաբեկչություն է, որը կապ չունի նմանատիպ այլ գործողությունների հետ և ընդհանուր ռազմավարության մաս չէ»:
Բենղազիում ԱՄՆ հյուպատոսությունը հարձակման էր ենթարկվել սեպտեմբերի 12-ին մի խումբ իսլամիստների կողմից: Շենքի ներսում բռնկված հրդեհից 4 ամերիկացի էր մահացել, ներառյալ` Լիբիայում ԱՄն-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:











































