«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետ վերընտրված Աղասի Հակոբջանյանն «ընկած ման է գալիս իրեն խաբողներին»: Բանն այն է, որ վերջինս ՏԻՄ ընտրություններին 5000-ական դրամով «գնել էր» 7500 ընտրողի քվե, սակայն ստացել էր ընդամենը 5200 ձայն:
Հարցին, թե ի՞նչ հիմքեր կան նման խոսակցությունների համար, և ովքե՞ր են խաբել իրեն, Հակոբջանյանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի խաբել, ես ոչ մեկի չեմ փնտրում: Դա բացարձակ սուտ է, նման բան չկա: Ես գումար չեմ բաժանել և շատ լուրջ թվերով հաղթել եմ»: Հիշեցնենք, որ Սիսիանում առաջադրվել էին երեք թեկնածու, սակայն պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի և ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանի միջև:







































