Sunday, 28 06 2026
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Նախարարները «կոմպլե՞քս» ունեն բնապահպանների հետ առնչվելու. մամուլ

Արդյոք կա՞ վիճակագրության, թե հանքերի շահագործման արդյունքում ինչ հիվանդություններ են առաջանում տվյալ բնակավայրերում, ինչ հետևողականությամբ են դրանք զարգանում, և համեմատած մյուս գոտիների հետ` այդ հիվանդությունները ինչ տոկոսային տարբերություն են տալիս: Այս հարցը ՀՀ առողջապահության նախարարին էր ուղղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Առողջապահության նախարարն ասաց` թեպետ ինքը նորանշանակ նախարար է, բայց տիրապետում է վիճակագրական տվյալներին, չնայած կոնկրետ թվեր չհրապարակեց:

Երեկ Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ նախարարի պատասխանից տպավորություն է ստացել, որ նման վիճակագրություն ընդհանրապես գոյություն չունի: Ավելին, ըստ տիկին Սարգսյանի` ոչ ոք չի էլ փորձել անգամ զբաղվել այդ խնդիրներով, որովհետև դրանք տվյալ գերատեսչությունների և նախարարությունների համար, միևնույն է, լուծելի չեն:

«Հանքարդյունաբերության ոլորտը մոնոպոլիզացված է և գտնվում է ուղիղ իշխանության վերնախավի ձեռքին: Ոչ ոք որևէ նախարարի թույլ չի տա ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Քանի որ նախարարներն էլ լիագույն կախվածության մեջ են իշխանություններից ոչ թե իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելու, այլ նշանակվել-հրաժարվելու մասով, որևէ կերպ չեն փորձում ընդդիմանալ վարչապետին: Բնականաբար, ի վիճակի էլ չեն խնդիրներ լուծել»,- ասաց տիկին Սարգսյանը:

Տիկին Սարգսյանին հետաքրքրում էր նաև` արդյոք առողջապահության և բնապահպանության նախարարությունները համատեղ ջանքերով չե՞ն կարողանում հանքարդյունաբերող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Հարցին հստակ պատասխան չհնչեց: Մինչդեռ թերթի զրուցակիցը կարծում է, որ ազգային իշխանությունը միայն կօգտագործեր բնապահպանական շարժումների կատարած աշխատանքը, նրանց ներկայացրած փաստերը, որոնք, ըստ էության, պետական գերատեսչությունների կողմից պետք է արվեին: «Ոչ ոք չի փորձում հանքերի շահագործման տարածքներում անգամ պարտադիր բժշկական ապահովագրության մասին մտածել: Պետությունը պետք է գոնե բարոյականություն ունենա և այդ մարդկանց պարտադիր բժշկական ապահովագրությունն իր վրա վերցնի»,- ասում է տիկին Սարգսյանը: Եթե նշյալ նախարարները «կոմպլեքս» ունեն բնապահպանների հետ առնչվելու, տիկին Սարգսյանը պատրաստ է կապող օղակ հանդիսանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում