«Գյումրի» ապրանքանիշը տևական ժամանակ է` գարեջուր չի մատակարարում «Սթար» սուպերմարկետների ցանցին: Պատճառն իմանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Սթար»-ին: Գովազդի և լրատվության բաժնից Գայանե Բաբայանը պատասխանեց. «Հնարավոր է, դա կապված է ժամանակավոր սպասարկման մատակարարման շղթայի խափանման հետ, այլ կերպ ասած` հնարավոր է` խախտվել է մատակարար-կենտրոնական պահեստ-խանութ կապը»:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, իրականում գարեջրի մատակարարման դադարեցումը կապված է իրացման ցանցի կողմից «Գյումրի» ընկերությանը չվճարած պարտքերի հետ:










































