Համացանցային խանութ eBay-ը սեպտեմբերի 13-ին ներկայացրել է նոր լոգոտիպը, որը փոխարինել է ընկերության հիմնադրման պահից ստեղծված լոգոտիպին: Լոգոտիպի նկարագությունը ներկայացված է ընկերության միկրոբլոգում:
Նոր պատկերը իրենից ներկայացնում է ebay բառը, որը ներկայացվում է նույն գույներով, որով ներկայացված էր օրիգինալ լոգոտիպը: Սա բրենդի առաջին փոփոխությունն է վերջին 17 տարվա ընթացքում` ընդգծում է eBay-ի նախագահ Դեյվին Վենիգը:
Լոգոտիպը պետք է արտահայտի eBay-ի ներկայիս վիճակը: Այն օգտագործելու են նոր գովազդներում 2012թ-ի հոկտեմբերից:











































