Բանգլադեշի հանրապետության մայրաքաղաք Դաքայում գրեթե հազար մահմեդական փորձել է ներխուժել ԱՄՆ-ի դեսպանատան շենք, սակայն կանգնեցվել են տեղի ոստիկանության կողմից:
Իրավապահ մարմինները նշում են, որ բազմաթիվ խմբավորումներ ԱՄՆ-ից պահանջել են պաշտոնական ներողություններ Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ֆիլմի ցուցադրման համար, որը վիրավորել է մահմեդականների զգացմունքները: Ցուցարարները վանկարկել են հակաամերիկյան կոչեր: Ականատեսները պնդում են, որ ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը: Սակայն լուրջ բախումների և տուժածների մասին չի հաղորդվում:
Ցուցարարների առաջնորդը հայտարարել է, որ կհաջորդեն ավելի խոշոր ցույցեր և հնարավոր է ձեռնարկվի ամերիկյան դեսպանատան պաշարում: Իր հերթին տեղի ոստիկանությունն արդեն հայտնել է, որ դեսպանատան պահպանությունը ուժեղացվելու է:










































